Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացվել է Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 7, 24News

Thumbnail

Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացվել է Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային գործակալության։

Միջոցառման շրջանակներում հայկական տաղավար են այցելել բազմաթիվ հյուրեր, այլ երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ։

Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են նոյեմբերի 6-ին և վերադարձել հայրենիք։ Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաև նոյեմբերի 7-ին։

Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։

Տեսանյութեր

Live

Լրահոս