Ռուսաստանը չի միջամտել, չի միջամտում և չի միջամտի ոչ մի երկրի ընտրական գործընթացին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

«Հակառակ այն ֆոբիաների, որ գոյություն ունեն ԱՄՆ-ում, Ռուսաստանը չի միջամտել, չի միջամտում և չի պատրաստվում միջամտել աշխարհի և ոչ մի երկրի՝ այդ թվում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

ՀԻշեցնենք, որ, ընտրության նախնական արդյունքի համաձայն, Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 45 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 219, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 193 տեղ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս