Հունիսից Իրանի՝ սովորական անձնագրով քաղաքացիներն ազատվում են ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

իրան

Իրանում ՀՀ դեսպանությունը  ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ս. թ. մայիսի 31-ին ավարտվել է ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և ս. թ. հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:

«Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն և Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել միայն հետևյալ անձինք.

1. ՀՀ քաղաքացիներ,

2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ
քաղաքացու ընտանիքի անդամներ հանդիսացող անձինք /ամուսին, ծնող և զավակ (որդեգրող ուորդեգրված)/,

3. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձինք,

4. Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները,

5. Այն անձինք, ում ՀՀ պարետի որոշմամբ, հաշվի առնելով տարբեր երկրներում (տարածքներում) համաձարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է մուտք գործել ՀՀ,

ՀՀ պարետի որոշմամբ այլ առանձնահատուկ դեպքերում նույնպես կարող է թույլատրվել օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՀՀ»,- նշված է գրառման մեջ: