Հայտնի են վթարից զոհված զինվորների անունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Հայտնի են այսօր՝ նոյեմբերի 7-ին, Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով զոհված զինծառայողների անունները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ. 
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Կուբաթլիից դեպի Խնձորեսկ ճանապարհին վթարի է ենթարկվել, որի հետևանքով 4 զինվորներ մահացել են, կան վիրավորներ։