Մայրաքաղաքի՝ 2019 թվականի բյուջեն կնվազի 1.7 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Երևանի 2019 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատությամն նվազել է 1.7 մլրդ դրամով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«2019 թվականին պետական բյուջեի մասով մեր ընդհանուր մուտքերը նախատեսվում են 56.6 մլրդ դրամ, որոնց մեջ ներառված են վարկային ծրագրերի գումարները, դոտացիաներն ու սուբվենցիաները: Դոտացիաները կկազմեն 13 մլրդ 400 մլն դրամ, սուբվենցիաները՝ 8.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ գումարը նվազել է շուրջ 1.7 մլրդ դրամով»,- ասել է քաղաքապետի տեղակալը: