Չեխիայի քաղաքացիները հունիսի կեսից եվրոպական երկրներում շրջագայելու հնարավորություն կունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

1

Չեխիայի քաղաքացիներն հունիսի կեսից եվրոպական երկրներում շրջագայելու հնարավորություն կունենան՝ առանց՝ վերադառնալուց հետո կորոնավիրուսի թեստ հանձնելու: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյթեխը։

«Հունիսի 15-ից կարող ենք ազատ շրջագայել Եվրոպայով։ Կառավարությունը հավանություն է տվել անվտանգ երկրների ցուցակին»,- գրել է նախարարը և կից հրապարակել երկրների՝ անվտանգության մակարդակը ցույց տվող քարտեզ:

Ըստ այդմ՝ Չեխիայի համար առավել անվտանգ երկրներն են Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, Բալթյան երկրները:

ԵՄ երկրներից առավել վտանգավոր են Մեծ Բրիտանիան և Շվեդիան, որից վերադառնալուց հետո քաղաքացիները պարտադիրչ պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Նշենք, որ, հունիսի 2-ի տվյալների համաձայն, Չեխիայում վարակակիրների ընդհանուր թիվը 9,308 է, որից մահացել է 321 մարդ, ապաքինվել՝ 6,642-ը: Երկրում ակտիվ վարակակիրների թիվը 2,345 է: