«Մեյմանդարի» շուկայի վաճառողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չփակել շուկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

հասարակական

«Մեյմանդարի» շուկայի վաճառողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չփակել շուկան։ Նշենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով պետք է փակվի։

Վաճառողների հետ ներկայումս բանակցում են ոստիկանության աշխատակիցները՝ ներկայացնելով, որ ՍԱՏՄ-ի ստուգումների արդյունքում որոշվել է դադարեցնել շուկայի աշխատանքը։ 

Գյուղացիները բողոքում են՝ պնդելով, որ չաշխատելու դեպքում մեծ քանակի գյուղատնտեսական ապրանք կարող է փչանալ։ 

«Կլուբնիկը, գիլասը, կանաչին փչանում է, էս անելու բա՞ն ա», - ասաց առևտրականներից մեկը։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «շուկան չի փակվելու ու վերջ»։

Բողոքի ակցիայի ընթացքում շուկայի վաճառողները վիճաբանություն ունեցան ոստիկանության աշխատակիցների հետ։ 

Շուկայի վաճառողները ոստիկաններից պահանջում են, որպեսզի թողնեն իրենք աշխատեն, իսկ ախտահանման աշխատանքներն իրականացվեն առանց շուկան փակելու։

Սոնա Գրիգորյան