ԼՀԿ-ն դատապարտում է կորոնավիրուսից մահացածների անունները հրապարակելու փաստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

լհկ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսից մահացածմերի անունների հանրայնացմանը:

«Այսօր համացանցում հրապարակվել են նոր կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները, ինչով խախտվել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը։ Վստահաբար բարոյական հարված է հասցվել նաև մահացածների հարազատներին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը և գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետևանքն է այս արտահոսքը»,-գրել է Մարուքյանը։

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է կորոնավիրուսից մահացածների անունների ցանկը, որը հասարակական լայն քննարկումների պատճառ է դարձել: