8 վիրավոր, 4 զոհ. ՊՆ բեռնատարում 21 զինծառայող է եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով տուժած վիրավոր զինվորները տեղափոխվել են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի բուժկենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարի  մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնել է, որ մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում:

«21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորներն ունեն կոտրվածքներ, սակայն ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Կուբաթլիից դեպի Խնձորեսկ ճանապարհին վթարի է ենթարկվել, որի հետևանքով 4 զինվորներ մահացել են, կան վիրավորներ։