Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ վերադարձվել է 11 ամիս չվճարված նպաստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ մի քաղաքացի աջակցություն է խնդրել Արցախի ՄԻՊ-ից իր երեխայի խնամքի համար հասանելիք 1 տարվա չվճարված նպաստի տալու համար: 

Արտակ Բեգլարյանը քննարկման ընթացակարգ է սկսել, որի արդյունքում հաստատվել է, որ քաղաքացուն պետք է վճարել 2017 թվականի փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հասանելիք նպաստը։ Նպաստը չի հատկացվել իրավակիրառական պրակտիկայում առկա բացի պատճառով:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ հոկտեմբերի 2-ի որոշմամբ միջամտության արդյունքում նոյեմբերին քաղաքացուն վերադարձվել է 11 ամսվա չվճարված նպաստը՝ 165,000 դրամ, իսկ պետական լիազոր մարմնին առաջարկվել է բարելավել խնդրին վերաբերող իրավակարգավորումն ու իրավակիրառական պրակտիկան: