Սյունիքում կա COVID-ի 89 դեպք, 58-ը բուժվել է. 24 ասիմպտոմ վարակված մեկուսացված է տանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

կորոնավիրուս

Սյունիքում առկա է կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․

Ընդհանուր՝ 89 հաստատված դեպք, որից

- 58 հոգի բուժվել է,

- 31 հոգի բուժում է ստանում, որից՝

- 4 հոգի՝ Կապանից,

- 1 հոգի՝ Գորիսից,

- 9 հոգի՝ Սիսիանից,

- 1 հոգի՝ Քաջարանից,

- 16 հոգի՝ Մեղրիից։

- 7 վարակված գտնվում է Կապանի բժշկական կենտրոնում,

- 24 ասիմպտոմ վարակված մեկուսացված է տանը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն հորդորում ու կոչ ենք անում՝ պահպանե՛ք անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ և պարետատան ցուցումները․զե՛րծ մնացեք զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց ու դրանց մասնակցելուց, հավաքներից, սահմանափակե՛ք շփումները, ձեռնարկե՛ք միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում և դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։