ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Հեղափոխական իշխանության խոստումը, ցավում եմ, բայց չկատարվեց։ Բոլոր բարիկադները չքանդվեցին, համերաշխություն չեղավ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Մինչև նորը չգա, հնի ղադրը չեն իմանա։ Ժողովրդին երկու մասին բաժանելը, դագաղներ պատրաստելն իր վատագույն հետևանքներ է ունենալու։ Հետագայում վրեժխնդիր չենք լինելու, բայց ազգը պառակտելով, մենք հաջողության չենք հասնի»,- ասել է Բաղդասարյանը։
Խոսելով շրջանառության մեջ դրված Փաստահավաք հանձնաժողով ստեղծելու օրենքի նախագծի մասին՝ նա ասել է, որ այն, ինչ իշխանությունները սկսում են, տարիներ կտևի, բայց օգտակար աշխատանք կլինի։
«Ուրախ եմ, որ 90-ից մինչև օրս եղած բոլոր ընտրություններին գնահատական տրվի, բայց սա իրենց հիմանական գործը չպետք է համարեն։ Նրանք այնպիսի գործ են սկսում, որ մի 20 տարի կտևի։ Եթե եղել են խախտումներ, թող հետազոտեն, միայն թե լինի օբյեկտիվության շրջանակում։ 90-ականներից սկսած, խախտումների կնքահայրերից սկսած՝ դրանց օբյեկտիվ վերաբերվեն և սկսեն ջրի երես հանել։ Դա բավականին օգտակար աշխատանք կլինի»,- ասել է Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։