Ազգային ժողովն այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

Thumbnail

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ Ազգային ժողովը՝ իբրև առաջնային մանդատ ստացած քաղաքական մարմին, այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ․ երբ երկիրը կանգնած է աղետի եզրին, համավարակի տարածումը դուրս է վերհսկողությունից, մահերի թիվը օրեցօր ավելանում է , իսկ տնտեսությունը փլուզվում, իրենք զբաղված են ժամավաճառությամբ։

Անհրաժեշտ է րոպե առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով․իրավիճակի գնահատում և լուծումներ․
Հ․Գ. ՀՀ Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, որը ձևավորել է կառավարություն, պետք է գիտակցի և հասկանա, որ անմիջական և անձնական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար»: