ՀՀ-ն համարժեք է արձագանքում համավարակին, Վրաստանի հետ պետք չէ ամեն ինչում համեմատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն կառավարությունն է և պարետատունը, բայց, իմ խորին համոզմամբ մինչև հիմա և՛ կառավարությունը, և՛ պարետատունը կատարել են գրեթե ճշգրիտ քայլեր համավարակը վերահսկելի դարձնելու համար, իհարկե, որոշ թերացումներ եղել են: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ պետք չի ամեն ինչում և միշտ համեմատվել մեր հարևանների հետ:

Պատգամավորի խոսքով, չնայած նրան որ մեր համաքաղաքացիները բավական լավ են պահում պահանջված կանոնները, համավարակի վերջին բարձր թվերը պայմանավորված են սահմանափակումների մեղմացմամբ:

Բանախոսն անդրադարձել է նաև Միքայել Մինասյանի՝ Փաշինյանին ուղղված  մեղադրանքներին, ինչպես նաև ներքաղաքական օրակարգի մի քանի աղմկահարույց հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս