Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման արագ ընթացքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ընթանում են ավելի արագ, քան սպասվում էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Պատվաստանյութի շուրջ աշխատանքները շատ լավ են ընթանում: Ճշտ այնպես, ինչպես և բուժումը: Շարժվում ենք ավելի արագ, քան սպասվում էր: Լավ նորություններն առջևում են»,- գրել է Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհում առաջինն է կորոնավիրուսով վարակվածների թվով: Այստեղ վարակման 1 միլիոն 859 հազար 772 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը 106 հազար 929 է: Այս ցուցանիշով ևս Միացյալ Նահանգներն առաջինն է աշխարհում: