Աշտարակում այրվել են գազի հաշվիչներ. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

աին

Հունիսի 2-ին՝ ժամը 17։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում այրվում են գազի հաշվիչներ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Պետրոսյան փողոցի տներից մեկին հարակից ավտոկայանատեղիի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 17:50-ին:

Այրվել են գազի հաշվիչներ և շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):