Աջ ղեկով մեքենաների ներկրումը հնարավոր է՝ չարգելվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկություն կներկայացվի կառավարությանը։ Այդ մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

«Պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր ենք համարում առաջարկություն ներկայացնել կառավարություն՝ համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 1 տարվա ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում: