Ակունք գյուղի դաշտերում հրթիռ է հայտնաբերվել․ սակրավորներն այն տեղափոխել են զորամաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

սակր

Հունիսի 2-ին՝ ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․ անհրաժեշտ է փկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 սմ տրամագծով 3 թևանի հրթիռանման առարկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայր են մեկնել ՊՆ N զորամասի սակրավորները։

Պարզվել է, որ հրթիռը իրենից վտանգ չի ներկայացնում և ՊՆ N զորամասի սակրավորների կողմից այն տեղափոխվել է զորամաս։

Տեսանյութեր

Live

Լրահոս