Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման հրամանագրեր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News      

Արայիկ Հարությունյան

   

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: 

Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։

Տեսանյութեր

Live

Լրահոս