Հայաստանում կորոնավիրուսի 515 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 27 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News         

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի  515  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 10524 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 27 մարդ, շարունակում է բուժվել 6368-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3454 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 12 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 170  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 59-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 61 հազար  650 քաղաքացի: