Հունիսի 3-15-ն անձնագրային և վիզաների վարչությունը,ՃՈ հաշվառման-քննական կենտրոնը չեն գործի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

ոստիկանություն

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է։

Տեսանյութեր

Live

Լրահոս