Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 165 հազարի սահմանը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News        

կորոնավիրուս

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 786 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 22 մարդ, առողջացել է՝ 974-ը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում այս վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165․555-ի, մահացածների թիվը՝ 4․585-ի։ Կորոնավիրուսից մինչ օրս բուժվել է 129․21 մարդ։

Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 32․325 ախտորոշիչ թեստ, ընդհանուր կատարված թեստերի թիվը կազմում է 2 մլն 103․044։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի տեղեկացմամբ՝ հետզհետե նվազում է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների թիվը։

Նշենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին, կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը արձանագրվել էր մարտի 17-ին։