Դպրոցներում քաղաքական քարոզչություն անողները խստորեն կպատժվեն. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին պետք է հեռու պահել քաղաքական գործընթացներից և ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։ Այդ մասին հայտարարել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Նախարարության մամուլի ծառայությությունը տեղակացնում է, որ ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովրոնք կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին։

«Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է հանրակրթական դպրոցների հավաստագրման վերջին քննություններին, որոնց շուրջ հնարային աղմուկ է բարձրացել։

«Փորձը ցույց է տալիս, որ շատերը, խոսելով փոփոխությունների անհրաժշտության մասին, չեն ուզում ընդունել փոփոխություները, երբ դա վերաբերում է անձամբ իրենց կամ իրենց մերձավորին: Հավաստագրման քննությունների առնչությամբ ես որևէ մտահոգություն չունեմ, որովհետև բոլոր դժգոհողներին ասվել է` ներկայացնել փաստեր: Մենք արձանագրել ենք որոշ խնդիրներ` կապված վերապատրոստող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության հետ: Բայց ես կարծում եմ, հավաստագրման քննությունների հանձնաժողովն աշխատել է արդյունավետ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում վարչության պետեր նախարարի պաշտոնակատարին մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթներին, գյուղական համայնքներում նախակրթարանների հիմնադրմանը, մշակութային ծրագրերի կազմակերպչական հարցերին, ուսուցչի նվազագույն դրույքաչափի հաստատմանը, դպրոցների ֆինանսավորմանը և այլ հարցերի:

Տեսանյութեր

Live

Լրահոս