37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային. վերջինս ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

հասարակական

Հունիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Գ-ն Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 6-րդ շենքի հարակից բակում իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել Գետափնյա փողոցի բնակիչ՝ 5-ամյա Մարիամ Զ-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ առողջապահության նախարար Արմեն Թորոսյանի հանձնարարականով Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Նշված բժշկական կենտրոնում բժիշկներն ամեն հնարավորը կատարել են՝ երխայի կյանքը փրկելու համար, և այս պահին երեխան գտնվում է վերանդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։