ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և հավելվածներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News         

ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:

ԿԲ-ն հորդորում է բանկ կամ վարկային կազմակերպություն այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, այցելելու դեպքում պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ:

«Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով»,- հայտնում են ՀՀ ԿԲ-ից

Տեսանյութեր

Live

Լրահոս