Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը, բայց ո՛չ թայֆայական կառավարումը. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

արմեն

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Վարչապե՛տ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կա՛մ լրջացե՛ք, կա՛մ պատմությունը Ձեզ չի ների»:

Նախկին վարչապետը ևս մեկ գրառում է արել՝ նշելով, որ ժամանակին պաշտպանել է հեղափոխությունը:

«Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը: Բայց ո՛չ թայֆայական կառավարումը, ո՛չ անբարտավանությունը՝ մասնագիտական հմտությունների փոխարեն, ո՛չ սևերի ու սպիտակների բաժանումը, ո՛չ ինքնահավանությունը ու ընտանեկան ֆոնդերը:

Կա՛մ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կա՛մ հեռացեք»,-գրել է Արմեն Դարբինյանը: