Մարուքյանը Ջավադյանի հետ քննարկել է բանկերի առջև կուտակումները լուծելու տարբերակաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

ջավադ, մարուք

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ՝ քննարկելով բանկերի առջև կուտակումները լուծելու տարբերականեր:

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ, ում հետ քննարկել եմ Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերի առջև քաղաքացիների կուտակումները և հերթերը կարգավորելու հարցը։

Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն, գործառնական ժամը երկարացվի, հաճախորդներն օգտագործեն ինտերնետ բանկինգը՝ բանկերում և դրանց դիմաց քաղաքացիների հերթերը կարգավորելու համար։

Հուսով եմ՝ բանկերի առջև կուտակումների խնդիրը կկարգավորվի արագ»,-գրել է Մարուքյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս