Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-ի 8 536 նոր դեպք. հիվանդությունից զոհվել է 178-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

կորոնավիրուս.ռդ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 536 նոր դեպք: Հաղորդում է Интерфакс-ը:

Գրանցված դեպքերի 38,5%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Երկրում, ընդհանուր առմամբ, կա  կորոնավիրուսի 432 277 դեպք;

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 8 972 մարդ. ընդհանուր առմամբ բուժվել է 195.957-ը։ Մահացել է 178 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը՝ 5 215:

Նշենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսային հիվանդության գրանցած դեպքերով աշխարհում երրորդ տեղում է: Երկրորդում Բրազիլիան է (ընդհանուր՝ 558,2 հազար վարակակրով), առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 1,88 մլն վարակակրով: