ՓՊ-ն շարունակում է իրականացնել իրավաբանական անվճար օգնություն առցանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News         

փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված կորոնավիրուսի համավարակի  առկա սահմանափակումներով  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը և ՀՀ փաստաբանական դպրոցը    համատեղ իրականացվող ծրագիր շրջանակներում քաղաքացիների անվճար իրավաբանական օգնությունը կազմակերպվում է առցանց եղանակով՝ յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի, ժամը 10։00-ից մինչև 17։00։ Ընդմիջում՝ 13։00-14։00։

 Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ փաստաբանական դպրոցի պաշտոնական ինտերնետային կայք (http://www.advschool.am/) կամ զանգահարել (098) 655-601 հեռախոսահամարով։