Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նոյեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրության տեքստում: