Ինչ է նշանակում կոնկրետ գործեր, գնացեք գրողի ծոցը. Սաակաշվիլին հունից դուրս է եկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

աշխարհ

Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին առցանց հանդիպում է ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Միջոցառումը հեռարձակվել է in time Ukraine YouTube-ալիքում։ Պատասխանելով մասնակիցներից մեկի հարցերին՝ Սաակաշվիլին հունից դուրս է եկել։ Այս մասին հաղորդում է eadaily-ն: 

Վրաստանի նախկին նախագահին հարցրել են, թե երբ կտեսնեն բարեփոխումների ոլորտում նրա գործունեության կոնկրետ արդյունքները:

Սաակաշվիլին կտրուկ է պատասխանել՝ ասելով, թե իրեն ձանձրացրել են նման կշտամբանքները, և առաջարկել է ուկրաինացիներին ինքնուրույն ինչ-որ բան անել փոփոխությունների համար. «Ինչ է նշանակում կոնկրետ գործեր։ Գնացեք գրողի ծոցը, հոգնեցրիք: Մենք այդքան հույս ունեինք, իսկ նա հիասթափեցրեց. գուցե դուք ինքնե՞րդ շարժվեք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Միխայիլ Սաաակաշվիլիին նշանակել է բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ: