Շարմազանովը խաշի է հրավիրում Մարուքյանին. ով կփակի հաշիվը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հրավիրում է խաշի։

«Հաշիվը կփակի նա, ում ուժն ավելի շատ ձայներ կհավաքի»,- 24News-ին տված հարցազրույցում ասել է գործիչը։

Նա այդպիսով պատասխանում է Մարուքյանի ավելի վաղ արած այն դիտարկմանը, թե վերջինս ստիպված է հիասթափեցնել Շարմազանովին, քանի որ ՀՀԿ-ն նոր Խորհրդարան չի անցնելու։

Էդուարդ Շարմազանովը շեշտել է՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում կարող է երկրորդը լինել հավաքած ձայների քանակով՝ դառնալով միակ իրական ընդդիմադիր ուժն Ազգային ժողովում։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս