Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավորի երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի երդման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում: