«Էջմիածին» կայարանի մոտակայքում ջերմաքարշի կողային հատվածում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News      

ԱԻՆ

   

Հունիսի 3-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էջմիածին» կայարանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող ջերմաքարշի կողային հատվածում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 16։49-ին։