ՊՆ-ն հորդորում է Դավիթ Շահնազարյանին ժամ առաջ հաղորդում ներկայացնել իրավապահներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ՀՀ.ՊՆ

Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության Օրախնդիր հաղորդման շրջանակներում անդրադառնալով թեմային, թե, իբր, Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Ի պատասխան այս հայտարարության առնչությամբ լրատվակայքերի հարցերին՝ տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում և քաջալերում է մեղադրանքներ հնչեցրած գործչին անհապաղ, «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։