Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանի ցաբվակցական խոսքում նշված է. «Ցավով տեղեկացա ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի կյանքից հեռանալու լուրի մասին:

Ազգային ժողովի պատգամավորների, աշխատակազմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին»: