Վարչապետի հետ համակարծիք չեմ՝ նորմերը հնարավորինս պահում ենք. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը համաձայն չէ դիտարկման հետ, թե կորոնավիրուսով պայմանավորված  իրավիճակը գնալով անվերահսկելի է դառնում: 24News-ի հետ զրույցում նա ասաց, թե ամեն ինչ վերահսկվում է, կառավարությանն էլ հաջողվել է սանձահարել վիրուսը:

Նա կարծում է, որ վարակակիրների թվի աճը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ այս ընթացքում դրսի մեր հայրենակիցները մեծ չափերով Հայաստան են ժամանել: Աղազարյանը չի բացառում՝ հենց նրանք էլ հիմնական վարակակիրներն ու վիրուսի տարածողները լինեն:
Իմքայլականը համակարծիք չէ վարչապետ Փաշինյանի տեսակետի հետ, թե մարդիկ չեն հետևում նորմերին: 

Մանրամասները՝ տեսանյութում։