ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը համաձայն չէ դիտարկման հետ, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով անվերահսկելի է դառնում: 24News-ի հետ զրույցում նա ասաց, թե ամեն ինչ վերահսկվում է, կառավարությանն էլ հաջողվել է սանձահարել վիրուսը:
Նա կարծում է, որ վարակակիրների թվի աճը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ այս ընթացքում դրսի մեր հայրենակիցները մեծ չափերով Հայաստան են ժամանել: Աղազարյանը չի բացառում՝ հենց նրանք էլ հիմնական վարակակիրներն ու վիրուսի տարածողները լինեն:
Իմքայլականը համակարծիք չէ վարչապետ Փաշինյանի տեսակետի հետ, թե մարդիկ չեն հետևում նորմերին:
Մանրամասները՝ տեսանյութում։