Մարդկանց «չիպավորումն» արդեն կա և գնալով խորանալու է․ տեղեկատվական անվտանգության փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին անընդհատ խոսվում է այն մասին, որ հիվանդությունը կիրառվում է մարդկանց չիպավորելու, կոդավորելու համար, որ պատվաստելով կամ թեստավորելով մարդկանց մեջ չիպ են ներդնում։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանել է, թե որքանով է այդպես։ Արդյո՞ք մեզ չիպավորում են։ 

Ըստ Մարտիրոսյանի՝ չիպավորման թեման ներդրված դավադրություն է այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են վերահսկողություն իրականացնել։

«Ռեալ չիպավորում արդեն կա (հեռախոսներ, համակարգիչներ), բայց այն մեր կոկորդներում խցկած չի։ Բարեբախտաբար Հայաստանն այս հարցում լավ դիրքում է գտնվում, մեզ մոտ տեխնոլոգիական զարգացումն այդքան էլ առաջ չէ։ Մարդկանց «չիպավորումն» արդեն կա և գնալով խորանալու է։ Հասարակությունները պետք է ռեալ վերահսկողական համակարգերի դեմ պայքարեն, ոչ թե անհեթեթություների»,- ասել է նա։

Մարտիրոսյանը խոսել է նաև վերջերս լայնորեն շրջանառվող 5G կապի վարկած մասին։ Կան մարդիկ, որոնք պնդում էին, թե նոր՝ 5G կապից առաջացող ճառագայթային ալիքները կորոնավիրուս են տարածում։ Փորձագետի խոսքով՝ վիրուսը չի կարող փոխանցվել ռադիոալիքների կամ բջջային ցանցի միջոցով։

Շարունակությունը՝ տեսանյութում։