Վարակվածների և մահերի իրական պատկերն ավելի վատ է, բայց նույնիսկ այս իրավիճակից ելքեր կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

Մենք համավարակի պիկին չենք հասել, պիկի ճանապարհին ենք, և ուշագրավ է, որ այսպիսի բարձր թվեր ունենք այն դեպքում, երբ դուրս ենք եկել կարանտինային սահմանափակումներից։ Սովորաբար այլ երկրներում գնում են սահմանափակումների մեղմացման, երբ նվազում է նկատվում, իսկ մեզ մոտ գնալով դեպքերի աճ է նկատվում:  Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ, համաճարակաբան Արշակ Պապոյանը:

«Մյուս կողմից բավականին մտահոգիչ է և առողջացածների թիվը, և  թեստավորման քանակի ցածր տոկոսը, քանզի այն մեծ նշանակություն ունի հիվանդների վաղ ախտորոշման, կանխարգելման, և իհարկե վարակի հետագա տարածման կանխման համար»,- նշել է մասնագետը:

Թեստավորման քանակի ցածր տոկոսը նաև վկայում է այն մասին, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների և արձանագրված մահերի իրական պատկերն ավելի վատ է, քան ունենք այսօր, ասել է համաճարակաբանն ու հավելել, որ նույնիսկ այս իրավիճակից ելքեր կան՝ նշելով իրավիճակի հաղթահարման առաջնահերթ քայլերը:

Մանրամասները՝ տեսանյութում: