Մարդիկ հիմա գոնե էլ չեն ասում, թե վիրուս գոյություն չունի, իրավիճակի լրջությունը հասկանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն համոզմանն է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թեև ծանր է, բայց դեռ կարելի է վերահսկել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ հիմա գոնե էլ չեն ասում, թե վիրուս գոյությունի չունի, այսինքն՝ իրավիճակի լրջությունը հասկանում են: 

«Հիմա փոխադարձ մեղադրանքների կամ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ: Հիմա պետք է հասկանալ՝ ինչ անենք: Վիրուսից հետո մանրամասն կանդրադառնանք, թե ով որտեղ է թերացել կամ ինչն է սխալ արել»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։