Հայտնի փեսան իր աներոջ «մարդուն» փորձում է ներկայացնել որպես Փաշինյանի ընկեր. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանն իր վերջին հոլովակում խոսում էր վարչապետ Փաշինյանի հետ կապված մի նոր սկանդալի մասին։

Ըստ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Նիկոլ Փաշինյանն ու ոմն Դավիթ Գալստյան ներգրավված են զենքի միջազգային առևտրում։ Մինասյանի նկարագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր նոր ընկերոջ՝ ոմն Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի հետ մտածում և իրականացնում է մի սխեմա, որով ՀՀ ՊՆ-ի միջոցով լիազորում է Դավիթ Գալստյանին և տալիս է արտոնություն, որ նա ՀՀ-ի անունից պատվիրի զենք։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ հայտնի փեսան «ոմն Դավիթ Գալստյանին» փորձում է ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի ընկեր։ Սակայն նույն Դավիթ Գալստյանը եղել է հենց Սերժ Սարգսյանի մարդը, մտերիմը։ Բացի Սերժ Սարգսյանից, Գալստյանը շատ մտերիմ է եղել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: