Ազգային գաղափարախոսության հայեցակարգի շուրջ լուրջ քննարկումներ են ընթանում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում լուրջ քննարկումներ են ընթանում՝ կապված ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման հետ։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմը լայն թափով նախապատրաստում է նախնական փաթեթ, որը, սակայն, դեռևս ամբողջացված չէ և առայժմ պատրաստ չէ հանրային լայն շրջանակների քննարկմանը ներկայացնելու համար:

Ներկա փուլում հայեցակարգի հետ կապված աշխատանքները մասնակիորեն դադարել են՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, իսկ մինչ այդ բավականին խորքային գործընթացներ ու քննարկումներ են եղել։

Նախագծի վրա մի շարք անվանի գիտնականներ ու փորձագետներ են աշխատել, և առաջիկայում նույնպես մի քանի փակ ձևաչափով հանդիպումներ ևս նախատեսվում են։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այս հարցում բավական լուրջ վերապահումներ ունեն որոշ հայտնի շրջանակներ, այդ թվում՝ առաջին նախագահի թիմի ոչ քիչ ներկայացուցիչներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: