Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը 10։00-ից մինչև 19։00-ն փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

ճանապարհ

Հունիսի 4-ի ժամը 09։30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Այսօր ժամը 10։00-ից մինչև 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։