Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 11 հազար 221-ի․ ապաքինվել է 3418 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News       

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 697 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 221 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 14 մարդ, շարունակում է բուժվել 7509-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3468 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 176  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 68-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 63 հազար  459 քաղաքացի: