COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում 6,5 միլիոն է, 54,199 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

աշխարհ

Հունիսի 4-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,573,585 է, որից 388,047-ը մահացել է, 3,171,177-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,961,162 է, որից 54,199 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,901,783 վարակման դեպք, որից 109,142-ը մահացել է, 688,670-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,127,172 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (584,562 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (432,277 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 287,406 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 5,215, Բրազիլիայում՝ 32,568, Իսպանիայում՝ 27,128:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: