Կենսաթոշակները և նպաստները կառաքվեն տուն․ «Հայփոստ»-ում առայաժմ չեն վճարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

Հայփոստ

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների:

«Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները Հայփոստի բաժանմունքներում առայժմ չեն վճարվի:

Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով։