Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել․ Արցախի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

Արցախ

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել:  Բարի օր եմ մաղթում բոլորիս»,,- նշել է խոսնակը։

Հիշեցնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգել էր, որ Արցախի հանրապետության տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» և ևս երկու հեռուստաընկերությունների հեռարձակումը: