Անվտանգության համակարգերում մենք կորցնում ենք վստահությունը․ քննարկում 24TV-ի եթերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը։

Թեմայի շուրջ 24TV-ի տաղավարում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային գործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ մեր անվտանգությունը պետք է չկապենք մեկ երկրի հետ։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ ասել է, որ բազմաշերտ անվտանգության որոնումներում մենք կորցնում ենք վստահությունը։

Զրույցի մանրամասները դիտեք ներկայացվող տեսանյութում։