Հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիր կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

շենք

Գործադիրը հաստատեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող  բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը։

Շահառու կարող են դառնալ՝

1. պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրից չօգտված և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։ 

2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները

3. օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները

Սույն կարգի պայմաններով Շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողը Կոմիտեի նախագահի կողմից սահմանված ժամկետում և սահմանած ձևով պետք է դիմում-հայտ է ներկայացնի իր գերատեսչության աշխատակազմի ղեկավարին կամ գլխավոր քարտուղարին: